24 մարտի 2023 - 15:01 AMT
Վարդան Մինասյանը կգլխավորի վրացական «Թելավի» ակումբը

Հայաստանի ազգային հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը կգլխավորի վրացական «Թելավի» ակումբը։ Այդ մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։

Մինասյանի մարզչական շտաբում են ընդգրկվել նաև Արթուր Մկրտչյանն ու Արտակ Օսեյանը, հայտնում է Aysor.am-ը։

Մինասյանի գլխավորությամբ առաջին խաղը վրացական թիմը կանցկացնի ապրիլի 1-ին Քութայիսիի «Տորպեդոյի» հետ։

Մինչիև 2021թ․ Վարդան Մինասյանը ղազախական «Տարազի» գլխավոր մարզիչն էր։