24 մարտի 2023 - 18:16 AMT
Տիկնիզյան․ Եթե կարողանանք հաղթել, վստահ եմ` Հայաստանում մեծ տոն կլինի

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Նաիր Տիկնիզյանը, անդրադառնալով մարտի 25-ին Երևանում կկայանալիք ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպմանը, ասել է, որ նորամուտի համար ավելի լավ խաղ դժվար էր պատկերացնել։

«Գիտակցում եմ, որ շատ սկզբունքային մրցակցի դեմ ենք խաղալու։ Եթե կարողանանք հաղթել, վստահ եմ, որ Երևանում և ամբողջ Հայաստանում մեծ տոն կլինի»,- ասել է նա ՀՖՖ TV-ին հարցազրույցում։

Անդրադառնալով Հայաստանի հավաքականում խաղալու որոշմանը՝ Տիկնիզյանն ասել է, որ այդ որոշումը դժվար չի տրվել։

«Մի օր արթնացա ու հասկացա, որ գործելու ժամանակն է․․․ Հասկանում էի, որ եթե Հայաստանի հավաքականում խաղալու որոշում կայացնեի, Հայաստանում շատ մարդիկ երջանիկ կլինեին։ Ես զգում էի դա այն աջակցությունից, որ ստանում էի դեռ Ռուսաստանի երիտասարդական հավաքականում խաղալիս»,-ասել է Տիկնիզյանը՝ հավելելով, որ հունվարին է վերջնականապես գիտակցել է, որ ժամանակն է իր կարիերան կապել Հայաստանի հավաքականի հետ։

Ֆուտբոլիստը նշել է, որ իրեն շատ ջերմ են ընդունել Հայաստանում։

Մարտի 25-ին Երևանում տեղի կունենա ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի՝ Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ՝ թուրք երկրպագուներ հանդիպմանը ներկա չեն լինելու: ՈւԵՖԱ-ի հատուկ որոշմամբ մարտի 25-ին Երևանում կայանալիք Հայաստան-Թուրքիա հանդիպմանը թուրք երկրպագուներ չեն լինի։