25 մարտի 2023 - 11:20 AMT
Մարտի 25-ին Երևանի մետրոն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Մարտի 25-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: Դա պայմանավորված է ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի՝ Հայաստան-Թուրքիա խաղով։

Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային որոշակի փոփոխություններ:

Այսպիսով, միայն մարտի 25-ին մետրոյի աշխատանքը կավարտվի ժամը 00:00-ին:

Մարտի 25-ին՝ ժամը 21:00-ին, Երևանում կկայանա ՈւԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։