25 մարտի 2023 - 11:36 AMT
Երթևեկության փոփոխություն` Իսակով-Բաբաջանյան խաչմերուկում

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 26-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց խաչմերուկում, hայտնում է քաղաքապետարանը:

Չորրորդ երթևեկելի գոտուց կթույլատրվի միայն ձախ շրջադարձ և հետադարձ, իսկ առաջին, երկրորդ և երրորդ երթևեկելի գոտիներից՝ միայն ուղիղ: