25 մարտի 2023 - 12:28 AMT
Ռուս խաղաղապահները հրադադարի խախտման 3 դեպք են գրանցել

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմը Մարտունու շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի 3 խախտում, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Տուժածներ չկան։

Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերը տվյալ փաստի առնչությամբ քննություն են անցկացնում։

Պարեկություն է իրականացվել երեք երթուղով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։

Ռուս խաղաղապահ զորակազմն ապահովել է հումանիտար բեռով ավտոշարասյան անցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով։

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմը մարտի 23-ին հրադադարի պահպանման ռեժիմի խախտում է գրանցել Շուշիի շրջանում:

Մարտի 23-ին և 24-ի առավոտյան, ադրբեջանական մարտական դիրքերից տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներով թիրախավորել և կրակ են բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի խաղողի այգիներում էտման աշխատանքներ իրականացնող մի խումբ քաղաքացիների ուղղությամբ:

Photo. Ria Novosti