25 մարտի 2023 - 12:44 AMT
Ջորկաեֆ եղբայրները Երևանում են` աջակցելու Հայաստանի ազգային հավաքականին

Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը եղբոր հետ ժամանել է Հայաստան, որպեսզի ներկա գտնվի Թուրքիայի հետ մարտի 25-ին կայանալիք խաղին, հայտնում է Sputnik Արմենիան։

Յուրի Ջորկաեֆի եղբայրը` Դենիս Ջորկաեֆը, Instagram-ի stories բաժնում լուսանկարներ է հրապարակել օդանավակայանից և գրառում արել։

«Մեկնում ենք Երևան՝ աջակցելու Հայաստանի ազգային հավաքականին»,–գրել է նա։

Ավելի ուշ Ջորկաեֆը տեսանյութ է հրապարակել նաև Հանրապետության հրապարակից` փաստելով, որ իրենք արդեն Երևանում են։

Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան- Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին` ժամը 21:00-ին։