Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգի տարածքում 4.7 մագնիտուդով երկրաշարժն է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի օջախը գտնվել է 2 կմ խորության վրա:
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է 80,000-ից ավելի բնակչություն ունեցող Էլբիստան քաղաքից 16 կմ դեպի հարավ-արևմուտք։
Փետրվարի 6–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում տեղի ունեցած ուժգին երկրաշարժին զոհ է գնացել մոտ 50,000 մարդ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ: