25 մարտի 2023 - 15:39 AMT
Թուրքիայում 4.7 մագնիտուդով երկրաշարժն է եղել

Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգի տարածքում 4.7 մագնիտուդով երկրաշարժն է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի օջախը գտնվել է 2 կմ խորության վրա:

Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է 80,000-ից ավելի բնակչություն ունեցող Էլբիստան քաղաքից 16 կմ դեպի հարավ-արևմուտք։

Փետրվարի 6–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում տեղի ունեցած ուժգին երկրաշարժին զոհ է գնացել մոտ 50,000 մարդ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ: