31 մարտի 2023 - 12:54 AMT
ՀՀ-ում կան փակ ճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար

ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ: Մասնավորապես, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները, տեղեկացնում է Փրկարար ծառայությունը:

Գեղարքունիքի մարզում, Վանաձոր, Քաջարան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում, Հրազդանի և Ծաղկաձորի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», Սիսիան-«Զանգեր» հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։

«Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բեռնատարների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։