31 մարտի 2023 - 14:35 AMT
Վոքիե․ Ֆրանսիան հումանիտար շարասյուն կուղարկի Լաչինի սկզբնամաս ու կպահանջի, որ այն անցնի ու հասնի Արցախ

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջխորհրդի նախագահ Լորան Վոքիեն, որն այս օրերին Հայաստանում է, ասել է, որ Ֆրանսիան հումանիտար շարասյուն կուղարկի Լաչինի միջանցքի սկզբնամաս ու կպահանջի, որ այն անցնի ու հասնի Արցախ։

«Կամ շարասյունը կանցնի ու այդ ժամանակ մենք հույսի փոքր դուռ կբացենք, կամչի անցնի ու դա մեզ առիթ կտա միջազգային ու եվրոպական կազմակերպությունների առաջ ներկայանցելու հարցը, որ խախտվում է միջազգային իրավունքը, ու պետք է գործողությունների դիմել», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Ըստ նրա՝ Արցախի ճակատագիրը սերտորեն կապված է Սյունիքի ճակատագրի հետ, իսկ Սյունիքը Հայաստանի ամբողջականության բանալին է։

«Ես ասել եմ՝ ով հարձակվի Սյունիքի վրա, հարձակվում է իմ շրջանի վրա», - հայտարարել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահը։

Այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, ըստ Վոքիեի, նորմալ չէ, ու միջազգային հանրության արձագանքը չի համապատասխանում այդտեղ տեղի ունեցածին։

«Ինչո՞ւ չկան պատժամիջոցներ Ալիևի ռեժիմի դեմ, սա ինձ վրդովվեցնում է», - ասել է ֆրանսիացի պաշտոնյան։

«Միջազգային ամբողջ ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի վրա, վտանգ կա, որ այս ամենի մեջ կմոռացվեն Հայաստանն ու Արցախը։ Ես այստեղ եմ՝ ասելու, որ մենք չենք մոռանում ձեզ, դուք մենակ չեք, թույլ չպետք է տանք, որ լռություն հաստատվի ու անուշադրության մատնվեն միջազգային իրավունքների խախտումները թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ Լաչինի միջանցքում», - լրագրողների հետ հանդիպմանն ասել է նա։

Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու թույլտվություն՝ օրդեր է տվել։ Ռուսաստանն այդ դատարանի իրավասությունը չի ճանաչում։ ՌԴ նախագահի կալանքի օրդերը դուրս է գրվել Ուկրաինայից ՌԴ «երեխաների ապօրինի բռնագաղթի և ապօրինի տեղափոխման» համար՝ նույն մեղադրանքով օրդեր է դուրս գրվել նաև ՌԴ մանկական գործերով օմբուդսմեն Մարիա Լվովա–Բելովային «կալանավորելու» համար։

Միջազգային քրեական դատարանը ստեղծվել է 1998-ին՝ Հռոմի ստատուտի հիման վրա։ Այն չի հանդիսանում ՄԱԿ-ի մաս և հաշվետու է այն երկրներին, որոնք վավերացրել են ստատուտը։ ՌԴ-ն ստորագրել է փաստաթուղթը, սակայն չի վավերացրել, ԱՄՆ-ն ստորագրել է, հետո է հետ է կանչել ստորագրությունը, Չինաստանը չի ստորագրել։ 2016-ին կարգադրություն է ստորագրել, որով ՌԴ-ն չի դառնա Միջազգային քրեական դատարանի անդամ։