31 մարտի 2023 - 15:12 AMT
Բյուրականի աստղադիտարանի պլանետարիումը վերաբացվել է

ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում կրկին վերաբացվել է «Երկնակամար» պլանետարիումը։

Այն իրենից ներկայացնում է գմբեթաձև պրոյեկցիոն էկրան, որտեղ այցելուները կկարողանան դիտել աստղագիտության, բնագիտության և կենդանաբանության մասին ինչպես գիտակրթական, այնպես էլ ժամանցային բնույթի ատրակցիոն և մուլտիպլիկացիոն տեսաֆիլմեր:

Ֆիլմերը նախատեսված են տաբեր տարիքային խմբերի համար (5-7 տարեկան՝ նախակրթական, 7-11 տարեկան, 11-15 տարեկան)։

Յուրաքանչյուր ֆիլմի տևողությունը 25-30 րոպե է։ Պլանետարիումը բաց է շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-18:00։

Տոմսերի արժեքները հետևյալն են. երեխաներ՝ 400 դրամ, մեծահասակներ՝ 1200 դրամ, արտասահմանցիներ՝ 1800 դրամ։