1 ապրիլի 2023 - 12:41 AMT
ՌԴ ԱԳ փոխնախարարն ու Ադրբեջանի դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման հեռնկարները

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Ադրբեջանի դեպսն Փոլադ Բյուլբյուլօղլիի հետ հանդիպմաննը քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները, գրում է ՏԱՍՍ-ը։

«Զրույցի ընթացքում կառուցողական հունով քննարկվել են երկկողմ գործակցության ընթացիկ հարցրեը։ Անդրադարձ է եղել տարածաշրջանային արդիական հարցերին, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ իրավիճակը ՀՀ-Ադրբեջան սահմանին կարող է լրջորեն ապակայունանալ։ Այդ մասին նա ասել է ՀԱՊԿ քարտուղարությունում՝ ամփոփելով կազմակերպության շտաբում ընդլայնված խորհրդակցության արդյունքները։