1 ապրիլի 2023 - 16:04 AMT
Բաքվում Իսրայելի հետ գործակցությամբ Կիբերանվտանգության կենտրոն է բացվել

Բաքվում Իսրայելի հետ համագործակցությամբ Կիբերանվտանգության կենտրոն է բացվել: Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը մարտի 31-ին այցելել է կենտրոն, հայտնում է Haqqin.az-ը։

«Այցելեցի Կիբերանվտանգության կենտրոն, որը բացվել է Բաքվում Ադրբեջանի թվային տեխնոլոգիաների նախարարության և Իսրայելի առաջատար Technion տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցությամբ»,-նշել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։

Դեսպանը հավելել է, որ կենտրոնը մասնագետներ կպատրաստի իսրայելյան լավագույն փորձի կիրառմամբ։

Մի քանի օր առաջ բացվել է Իսրայելում Ադրբեջանի դեսպանատունը, արարողությանը մասնակցել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Վերջինիս ընդունել են տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ երկրի նախագահն ու վարչապետը։

Ընթերցեք նաև․ Haaretz. Իսրայելյան բազայից սպառազինությամբ 92 չվերթ է եղել դեպի Բաքու