5 ապրիլի 2023 - 14:23 AMT
Ադրբեջանցիների սադրանքի հետևանքով Ստեփանակերտի ԲԿ տեղափոխված կանայք դուրս են գրվել

Ապրիլի 4-ին ադրբեջանցիների սադրանքի հետևանքով Ստեփանակերտի ԲԿ տեղափոխված կանայք դուրս են գրվել։

«Բժիշկների կողմից ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն և ապրիլի 5-ին բոլորը դուրս են գրվել բուժհաստատությունից»,-հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Քաղաքացիները գտնվում էին ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում:

Ապրիլի 4-ին Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի, այսպես կոչված, «էկոակտիվիստների» միջամտության պատճառով 4 քաղաքացի (կանայք) ինքնազգացողության վատթարացման հետևանքով տեղափոխվել էր ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն։

Ապրիլի 4-ին ռուս խաղաղապահները Գորիսից փորձել են Արցախ տեղափոխել 27 արցախցու (ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ), սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա, Շուշիի մոտակայքում՝ ճանապարհի արգելափակված հատվածում ադրբեջանցիներն արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը, թեև եղել է վերադարձի վերաբերյալ նախնական ձեռք բերված պայմանավորվածության։

Միջադեպի պատճառով արցախցի 4 կնոջ ինքնազգացողությունը վատացել է։ Ռուս խաղաղապահներն ապահովել են շտապօգնության մեքենայի ժամանումը և նշված քաղաքացիները (կանայք) տեղափոխվել են Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։