Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով ապրիլի 4-ի միջադեպին, հայտարարել է, որ տեղի է ունեցել հերթական աղաղակող միջադեպը՝ Գորիսից Ստեփանակերտ մեկնող Արցախի քաղաքացիներին թույլ չի տրվել վերադառնալ իրենց տները։
Նա հավելել է, որ այս դեպքը կրկին արձանագրեց, որ միջազգային դատարանի վճիռը չի կատարվում։
«Այս փաստագրված իրողությունն ի ցույց է դնում նախկինում մեր հնչեցրած գնահատականները, և դրանք առավել սրվում են Արդարադատության միջազգային դատարանի 2023-ի փերվարի 22-ին կայացրած որոշման ֆոնին, համաձայն որի՝ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր գործողությունները Լաչինի միջանցքի գործունեությունը լիարժեք վերականգնելու համար»,-ասել է Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ հայկական կողմը պետք է շարունակի դրանցի բխող միջազգային դիվանանգիտական ջանքերը: Նա նաև հիշեցրել է, որ ԼՂ-ի գազամատակարարումը և էլեկտրաէներգիայի մատակարարումը շարունակում են մնալ դադարեցված:
Ապրիլի 4-ին ռուս խաղաղապահները Գորիսից փորձել են Արցախ տեղափոխել 27 արցախցու (ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ), սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա, Շուշիի մոտակայքում՝ ճանապարհի արգելափակված հատվածում ադրբեջանցիներն արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը, թեև եղել է վերադարձի վերաբերյալ նախնական ձեռք բերված պայմանավորվածության։
Միջադեպի պատճառով արցախցի 4 կնոջ ինքնազգացողությունը վատացել է։ Ռուս խաղաղապահներն ապահովել են շտապօգնության մեքենայի ժամանումը և նշված քաղաքացիները (կանայք) տեղափոխվել են Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։ Նրանք դուրս են գրվել հաջորդ օրը։