13 ապրիլի 2023 - 10:28 AMT
ՌԴ խաղաղապահները հրադադարի խախտման 4 դեպք են գրանցել Ասկերանում

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի զինծառայողները հրադադարի խախտման 4 դեպք են գրանցել Ասկերանի շրջանում:

Տուժածներ չկան, ասվում է ՌԴ ՊՆ խաղաղապահ զորակազմի տեղեկագրում։

Նշվում է, որ ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը քննություն է իրականացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ։

Պարեկություն է իրականացվել երեք երթուղով՝ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։

Ռուս խաղաղապահ զորակազմի ավտոշարասյունը հումանիտար բեռ է տեղափոխել Գորիս-Ստեփանակերտ երթուղով։

Photo. AFP