Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի աշխատանքային այցը Երևան:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Բույար Օսմանիի առանձնազրույցին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը:
Այցի շրջանակում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահի, վարչապետի և այլ պաշտոնատար անձանց հետ:
Օսմանիի այցը տարածաշրջանային է, մինչ ՀՀ ժամանելը նա եղել է Ադրբեջանում, հանդիպել այդ երկրի պաշտոնյաների հետ։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանի հետ համատեղ ասուլիսում սպառնալիքների և մեղադրանքների տարափ է հնչեցրել Հայաստանի հասցեին։ Անդրադառնալով ապրիլի 11-ին ՀՀ Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած փոխհրաձգությանը, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ՝ Բայրամովը «սադրանքների» համար մեղադրել է Հայաստանին՝ նշելով, որ «սադրիչ են» նաև հայկական կողմի շինաշխատանքները, քանի որ դրանք «կարող են ընկալվել որպես խոչընդոտ ազատագրված տարածքներ ադրբեջանցիների վերադարձի համար»։