Ապրիլի 15-ին Երևանում մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մասնակից Ադրբեջանի ծանրորդները Երևան կժամանեն 12-հոգանոց պատվիրակությամբ:
Ապրիլի 13-ի առավոտյան նրանք Բաքվից մեկնել են Թբիլիսի, որտեղից էլ կուղևորվեն Հայաստան, գրում է Haqqin.az-ը։
Թեև պատվիրակները 12 հոգի են, նրանցից ծանրորդ է միայն 4-ը, որից մեկը՝ կին։
Ապրիլի 12-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ ադրբեջանցի մարզիկները կգան ՀՀ՝ անվտանգության հետ կապված հարցերը լուծված են։
Անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանն ապրիլի 15-23-ը կընդունի ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է 2024-ին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցի մոտ 40 երկրից 500-ից ավելի մարզիկ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը: