Ապրիլի 17-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանում ամառային զորակոչ կհայտարարվի։ Գործադիրը որոշում է ընդունել։
Զորակոչ կհայտարարվի արական սեռի այն քաղաքացիների համար, որոնց 18 տարին լրանում է մինչև 2023-ի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն անձանց համար, որոնց նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2023-ի հունիսի 30-ը ներառյալ:
Նշված ժամանակահատվածում նաև կզորացրվեն շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները։
Համապատասխան մարմիններին հանձնարարվել է զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը ՀՀ սահմանային հաղորդակցության ուղիներում։