23 ապրիլի 2009 - 23:42 AMT
Երեւանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավանդական ջահերով երթը
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր ամենամյա ջահերով երթը: Ինչպես PanARMENIAN.Net -ի թղթակցին հաղորդեցին ուսանողական միությունում, սկզբում հաշվի առնելով ընթացող հայ-թուրքական բանակցությունները, երթի կազմակերպիչները մտադիր էին հրաժարվել թուրքական դրոշի ավանդական հրկիզումից: Սակայն սգո օրվա նախօրեին ստորագրված հայ-թուրքական համատեղ հայտարարությունը նրանց համոզել է գործողությունը նախատեսված ծիսակարգով անցկացնելու անհրաժեշտության մեջ:

Թուրքիայի հրկիզված պետական դրոշից երթի մասնակիցները վառել են շուրջ մեկ ու կես հազար ջահ, որոնցով երթով գնացել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր, որտեղ հրկիզվել է երկրորդ թուրքական դրոշը: