24 ապրիլի 2009 - 00:47 AMT
Ջոզեֆ Բայդեն. Ցեղասպանությունների կանխումն ազգային անվտանգության հարց է
Միացյալ Նահանգները պետք է դիտարկեն ցեղասպանությունների կանխման հարցը ոչ միայն որպես բարոյական պարտավորություն, այլ նաեւ որպես ազգային անվտանգության գերակայություն: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: Նա նշել է, որ Վաշինգտոնն անցյալում շատ դանդաղ էր գործում այս հարցում:
«Բարաք Օբամայի նախագահն ու անձամբ ես գտնում ենք, որ Ամերիկայի դանդաղկոտ քաղաքականությունը ցեղասպանությունների կանխման հարցում սխալ է եղել: Մենք պետք է այնպես անենք, որ ցեղասպանություններն երբեք այլեւս չկրկնվեն աշխարհում»,-ընդգծել է Ջո Բայդենը, գրում է JTA-ը: