24 ապրիլի 2009 - 01:02 AMT
Գյուլն ու Ալիեւը հեռախոսով քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների հարցը
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հեռախոսային խոսակցություն է վարել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ: Զրույցի ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, Կովկասում իրադարձությունների զարգացման հարցերը:
Ինչպես հաղորդում է Թուրքիայի նախագահի մամլո ծառայությունը, բանակցությունների ընթացքում կողմերը հաստատել են Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության ըմբռնման, համերաշխության եւ սերտ համագործակցության անհրաժեշտությունը: