Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայալեզու գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։
Նա նշել է, որ Հայաստանին Ֆրանսիայի աջակցությունը վճռական և տևական է:
«Այսօր՝ ապրիլի 24-ին, Ֆրանսիան հիշատակում է 1915-ի հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։ Զոհերի հիշատակը պաշտպանելու, ինչպես նաև հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող ոգեկոչման օր։
Հայաստանին Ֆրանսիայի վճռական և տևական աջակցության վկայություն»,-ասվում է գրառման մեջ։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան ապրիլի 26-28-ը կայցելի Հարավային Կովկաս։ Երևանում Կոլոննան կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, կայցելի ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդների կենտրոնակայան Ջերմուկում, հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանում պահանջելու է երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները և անհապաղ վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքով։