Մայիսյան տոներին ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած քաղաքների ցանկը գլխավորում է Երևանը, որին հաջորդում են Ստամբուլը, Անթալիան, Տաշքենդն ու Բաքուն։ Այդ է վկայում Yandex Travel-ի հետազոտությունը։
Պահանջված են նաև Դուբայն ու Թել Ավիվը, գրում է ՏԱՍՍ-ը։
Տվյալների համաձայն ռուսաստանցիների համար մայիսյան տոներին այցելելու համար ամենանախընտրելի երկրներն են Թուրքիան, Հայաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ադրբեջանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բելառուսը, Ղրղզստանը, Եգիպտոսը և Չինաստանը։
Ըստ հետազոտության, ծառայության օգտատերերի մեծ մասը՝ մոտ 80%-ը, Ռուսաստանի տարբեր քաղաքներում կանցկացնի իր մայիսյան տոները։