5 մայիսի 2023 - 11:30 AMT
Փաշինյանը կմեկնի Մոսկվա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա։ Փաշինյանն այդ մասին ասել է Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում կայացած «Հայաստանի ժողովրդավարությունն անհանգիստ տարածաշրջանում. Անվտանգության ու կայունության կարիքները» խորագրով քննարկման շրջանակում, հայտնում է Sputnik Արմենիան։

«Հաջորդ շաբաթ ես կայցելեմ Մոսկվա»,-ասել է Փաշինյանը:

Փաշինյանը վերջին անգամ ՌԴ է մեկնել 2022–ի վերջին։ ՀՀ վարչապետը դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որի շրջանակում եռակողմ զրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ապա նաև առանձին խոսել ՌԴ նախագահի հետ: