24 ապրիլի 2009 - 16:51 AMT
Երեք հայ թեկնածուներ բոլոր շանսերն ունեն հաղթանակելու Լիբանանի խորհրդարանական ընտրություններում
Լիբանանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում մրցակիցների բացակայության պատճառով հայ համայնքի երեք ներկայացուցիչեր կարող են հաղթել ընտրություններում: Թեկնածուներ Սեպուհ Գալփաքյանը, Արթուր Նազարյանն ու Հակոբ Բագրատունին կարող են դառնալ Լիբանանի խորհրդարանի անդամներ: Բեյրութի առաջին ընտրաշրջանից առաջիկա ընտրություններին Հնչակյան կուսակցությունը ներկայացրել է թեկնածու Սերժ Թուրսարգյսանի թեկնածությունը, Ռամկավար ազատական կուսակցությունը` խորհրդարանի անդամ Ժան Օղասապյանին: ՀՅԴ-ն առաջադրել է Գրիգոր Գալուստի եւ Վրեժ Սապունճյանի թեկնածությունը, PanARMENIAN.Net-ին է հաղորդել իրազեկ աղբյուրը Բեյրութից: