Բրյուսելում մայիսի 14-ին տեղի ունեցած Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելն ասուլիսում հայտարարել է, որ կողմերը ակնհայտ առաջընթացի են հասել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված քննարկումներում։
Նա մասնավորապես ասել է, որ «Նախիջևանի հետ և Նախիջևանով երկաթուղային հաղորդակցության հարցում կողմերի դիրքորոշումներն այժմ շատ մոտ են»։
«Կողմերի դիրքորոշումներն այս թեմայի շուրջ արդեն շատ մոտ են՝ խոսքը մասնավորապես Նախիջևանի հետ և Նախիջևանի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերսկսման մասին է։ Նրանց համապատասխան խմբերին հանձնարարվել է ավարտել երկաթուղային կապերի բացման պայմանների և անհրաժեշտ շինարարական աշխատանքների վերաբերյալ սկզբունքային համաձայնագիրը՝ կոնկրետ ժամանակացույցի հետ միասին։ Նրանք նաև պայմանավորվել են օգտվել Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությունից»,-ասել է Միշելը։
Մայիսի 14-ին Բրյուսելում տեղի է ունեցել Շառլ Միշելի և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Մայիսի 19-ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը։
Հունիսի 1-ին Մոլդովայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, տեղի կունենա հնգակողմ հանդիպում՝ Միշելին, Միրզոյանին և Բայրամովին կմիանան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: