17 մայիսի 2023 - 13:28 AMT
Լավրով․ ԱՄՆ-ն առաջարկում է Հայաստանին «վռնդել ռուսներին» իր տարածքից և աջակցել անվտանգության ապահովմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջարկում է Հայաստանին «վռնդել ռուսներին» իր տարածքից և աջակցել անվտանգության ապահովման հարցում։ Այդ մասին նա ասել է «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակել է ՌԴ ԱԳՆ-ն։

Լավրովը հավելել է , որ ՌԴ-ն դա բացահայտ սադրանք է համարում։

«Գիտեմ, որ ԱՄՆ-ն հայերին, մենք այդպիսի տեղեկություններ ունենքն, ասում է, թե եկեք մեզ մոտ, վտարեք ռուսներին ձեր տարածքից և սահմանապահներին նույնպես։ Հանեք ռուսական ռազմակայանը, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգությունը։ Բացահայտ սադրանք։ Դա նույնպես դիվանագիտություն չէ»,-ասել է նա։