19 մայիսի 2023 - 17:42 AMT
FlyOne Armenia-ն մեկնարկել է Երևան- Դյուսելդորֆ- Երևան չվերթերը

FlyOne Armenia ավիաընկերությունը մայիսի 18-ից մեկնարկել է Երևան- Դյուսելդորֆ- Երևան երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

FlyOne Armenia ավիաընկերությունը մայիսի 16-ից մեկնարկել է Երևան- Լառնակա- Երևան երթուղով չվերթերը: