23 մայիսի 2023 - 12:04 AMT
UNLIM` նոր սակագնային պլան Վիվա-ՄՏՍ-ից

Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր՝ UNLIM կանխավճարային սակագնային պլանը, որը տալիս է անսահմանափակ ինտերնետ, նաև՝ 450 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, Արցախ, ՄՏՍ Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա և 450 SMS դեպի ՀՀ ցանցեր ուղարկելու հնարավորություն: Ներառված 450 րոպե խոսելաժամանակը սպառելուց հետո տրամադրվում է 10,000 րոպե ներցանցային զանգերի համար:

«Մեր նոր՝ UNLIM սակագնային պլանը ստեղծված է բոլոր նրանց համար է, ով գրեթե միշտ համացանցում է, սպառում է ինտերնետի մեծ ծավալներ, ու հետևաբար՝ ցանկանում է ունենալ ինտերնետի անսահմանափակ հասանելիություն՝ առավել մատչելի սակագնով՝ տեղական ու միջազգային զանգերի, SMS հաղորդագրությունների հետ միևնույն փաթեթում: UNLIM-ը նրանց համար է, ով չի սիրում սահմանափակումներ: Մեր առաջարկի թիրախում հատկապես երիտասարդ ու ակտիվ կենսակերպ ունեցող մարդիկ են, ովքեր գնահատում են ազատությունը», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

UNLIM սակագնային պլանի ակտիվացման գինը՝ 4500 դրամ/30 օր:

Ակտիվացում՝ *208*4500#