24 մայիսի 2023 - 12:54 AMT
Պետդեպի պաշտոնյա․ ԱՄՆ-ն դիտարկում է ՀՀ-ում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը

ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի այլ երկրներում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը՝ ձգտելով ամրապնդել այդ երկրների էներգետիկ անկախությունը Ռուսաստանից և Չինաստանից։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին, հայտնում է Արմենպրեսը։

«Մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մենք գնահատում ենք ամերիկյան տեխնոլոգիայի կիրառմամբ կառուցված փոքր մոդուլային միջուկային ռեակտորների (խմբ.՝ տեղակայման) հնարավորությունը, որոնք կարող են թույլ տալ ավելի մեծ էներգետիկ անկախություն ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Չինաստանից», - ասել է Լոնգին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի լսումներում:

Պաշտոնյան այլ մանրամասներ չի հայտնել։

Մայիսի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ հանդիպմանը մտքեր է փոխանակվել Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման, միջուկային բժշկության ոլորտում հնարավոր փոխգործակցության,

Մայիսի 20-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Կորեայի Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց Չան Սոն Մինը Երևանում կայացած հանդիպմանն անդրադարձել են ատոմակայանի կառուցման գործում հայ-կորեական համագործակցության հնարավորությանն ու հեռանկարներին:

Հայաստանը դեռևս 2000-ականների սկզբին է հայտարարել նոր ատոմակայան կառուցելու մտադրության մասին, որի համար կպահանջվի ավելի քան 5 մլրդ դոլար։