Ադրբեջանի կառավարությունը 2023-ի պետական բյուջեից լրացուցիչ 1 միլիարդ մանաթ (մոտ $600 մլն) է հատկացրել պաշտպանության և անվտանգության ոլորտի ծախսերի համար, գրում է Report.az-ը։
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի և միջոցառումների ֆինանսավորման համար։ Այդ նպատակով ևս կհատկացվի 1 մլրդ մանաթ։
Ընդհանուր առմամբ, այդ ծախսերը կհասնեն 3 միլիարդ 70 միլիոն մանաթ ( մոտ $1․8 մլրդ): Այդ մասին հայտնել է այդ երկրի ֆինանսների նախարարությունը։