ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր հունիսի լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում ՀՀ ԶՈւ կողմից հրադադարը խախտելու վերաբերյալ։