25 ապրիլի 2009 - 17:37 AMT
Հայ թենիսիտուհիները շարունակում են անպարտելի սերիան Մալթայի Fed Cup-ում
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը Fed Cup եվրոաֆրիկայն գոտու 3-րդ որակավորման խմբի չորրորդ փուլում 3:0 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ Եգիպտոսի հավաքականի նկատմամբ:
Մենախաղում Աննա Մովսիսյանը նորից պարտության մատնեց Մայ Ել Ուորդանին` հաղթելով առաջին երկու սեթերում 6:4. 6:4 հաշվով: Իսկ Լյուդմիլա Նիկոյանը հաղթանակ տարավ Մեգի Ազիզի նկատմամբ 6:3. 6:2 հաշվով: Զուգախաղում երկու թիմերի մոտ փոփոխություններ կատարվեցին. Աննա Մովսիսյանի փոխարեն, ինչպես անցած փուլում, Նիկոյանի զույգը կազմեց Օֆելյա Պողոսյանը, իսկ Եգիպտոսի հավաքականից Ազիզի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Նիխալ Թարեք-Սախելը: Հայ թենիսիստուհիները զուգախաղերում պարտության մատնեցին եգիպտացիներին 6:3, 3:6, 10:4 հաշվով:
Հայաստանի հավաքականը վերջին փուլից առաջ գործնականում կարողացավ տեղ ապահովել իր համար գալիք տարվա Fed Cup եվրոաֆրիկյան գոտու 2-րդ խմբի մրցաշարում:
Այսօր 5-րդ եւ վերջին փուլում հայ թենիսիտուհիներն ուժերը կչափեն Բ խմբի աութսայդեր Իսլանդիայի հավաքականի հետ, որը մրցաշարի շրջանակներում բոլոր մրցախաղերը տանուլ էր տվել:
Fed Cup եվրոաֆրիկյան գոտու 3-րդ խմբի Բ ենթախմբի 4-րդ շրջանի հանդիպման արդյունքները
Մոլդովա- Նորվեգիա- 0:3
Հայաստան- Եգիպտոս- 3:0
Իսլանդիա- Լիխտենշտեյն- 0:3