6 հունիսի 2023 - 18:54 AMT
Ozon-ն աշնանը դուրս կգա Հայաստանի շուկա

Ozon մարքեթփլեյսը 2023–ի աշնանը դուրս կգա Հայաստանի շուկա։ Այդ մասին հայտնել է մարքեթփլեյսի բիզնես ուղղվածության ղեկավար Սերգեյ Գոնչարովը Come On Forum ընկերության կոնֆերանսի ժամանակ։

«Հուլիսին դուրս կգանք Ղրղըզստանի շուկա, աշնանը` Հայաստանի շուկա», – ասշել է Գոնչարովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հայաստանում Ozon-ը մտադիր է լոկալ մարքեթփլեյս բացել և սեփական լոգիստիկ ենթակառուցվածքները ստեղծել։ Մարքեթփլեյսը նաև մտադիր է ներգրավել տեղի վաճառողներին, որոնք կկարողանան Ozon-ի միջոցով վաճառքներ իրականացնել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում։

Ozon–ն արդեն աշխատում է Բելառուսում և Ղազախստանում։