24 հունիսի 2002 - 18:59 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պատվիրակությունը նախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ այսօր մեկնեց Ստամբուլ` Սեւծովյան տնտեսական համագործակցության հոբելյանական վեհաժողովին մասնակցելու համար: Հունիսի 25-ին սպասվում է ՀՀ ԱԳՆ նախարարի ելույթը համաժողովի ամբիոնից: Վեհաժողովի շրջանակներում նույն օրը կկայանա Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Իսմայիլ Ջեմի հանդիպումը: Ինչպես մինչ այդ տեղեկացրել էին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, Օսկանյան-Ջեմ հանդիպման ընթացքում հիմնական թեման կլինի հայ-թուրքական հարաբերությունները եւ դրանց բարելավման ուղիները: Բացի այդ, կողմերը կքննարկեն տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, եւ բացառված չէ, որ այդ ենթատեքստում կշոշափեն նաեւ ղարաբաղյան խնդիրը:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: