9 հունիսի 2023 - 13:44 AMT
Հայ պատանիները ոսկի և բրոնզ են նվաճել արագ շախմատի ԱԱ-ում

Հայ պատանիները ոսկի և բրոնզ են նվաճել արագ շախմատի աշխարհի առաջնությունում։

Մ16 տարեկանների աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել Ռոբերտ Փիլիպոսյանը։ Նա 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Մ12 տարեկանների արագ շախմատի աշխարհի առաջնությունում Տիգրան Համբարձումյանը բրոնզե մեդալ է նվաճել։ Նա ևս 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր։

Աշխարհի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունն անցկացվում է Բաթումում հունիսի 6-ից 11-ը։