25 ապրիլի 2009 - 20:51 AMT
Ամերիկայի հայկական խորհուրդը ափսոսում է, որ Բարաք Օբաման չկատարեց իր նախընտրական խոստումը
Ամերիկայի հայկական խորհուրդը (ACA) խորը հիասթափությամբ արձանագրում է, որ նախագահ Բարաք Օբաման, որ բազմիցս խոստացել էր փոփոխություններ կատարել Վաշինգտոնի արտաքին քաղաքականության մեջ, չկատարեց իր խոստումը եւ չարտասանեց «ցեղասպանություն» բառը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել ACA-ում: «Բարաք Օբաման չկատարեց իր նախընտրական խոստումը եւ գերադասեց 1915թ. իրադարձություններն անվանել «20-րդ դարի մեծագույն ոճրագործություն»,-ասվում է ACA-ի հաղորդագրության մեջ: Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ, չնայած որ Բարաք Օբաման մշտապես հայտարարում էր թե հավատարիմ է մնացել իր տեսակետին ցեղասպանությունների ճանաչման հարցում, այնուամենայնիվ, վճռականություն չունեցավ արտասանել «ցեղասպանություն» եզրաբառը:

ACA-ն չափազանց կարեւորում է այն փաստը, որ ԱՄՆ նախագահն ու նրա խորհրդականները գիտակցում են,որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կարգավորվել, եթե Անկարան պատրաստակամություն չհայտնի ճանաչել սեփական պատմությունը: «Շատ եմ ցավում, որ նախագահ Օբաման չկատարեց իր խոստումը` Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումից հրաժարվելու Թուրքիայի սպառնալիքների պատճառով»,-հայտարարել է ACA-ի նախագահ Վազգեն Խոդանյանը: