25 ապրիլի 2009 - 21:29 AMT
ԱՄՆ-ի թուրքերն «երախտապարտ են» Բարաք Օբամային
Ամերիկայի թուրքերի կոալիցիան երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային այն բանի համար, որ նա չի օգտագործել «ցեղասպանություն» եզրաբառը եւ կարողացել է դիմակայել քաղաքական ճնշմանն այդ հարցում: «Մենք ողջունում ենք նախագահ Օբամային, որը հնարավորություն է տալիս պատմաբաններին շարունակել բանավեճն 1915-1918թթ իրադարձությունների շուրջ»,-կոալիցիայի նախագահ Լինքոլն Մըքքրեդիին է մեջբերում «Հյուրիեթը»:
«Այդ ողբերգական շրաջանում հազարավոր քրիստոնյաներ ու մահմեդականներ են զոհվել: Բարաք Օբաման հասկացրեց ԱՄՆ-ին եւ աշխարհին, որ իր վարչակազմը չի զոհաբերի իր վաղեմի ռազմավարական գործընկերոջը կարճաժամկետ քաղաքական շահի համար»,-ասվում է հաղորդագրության մեջ: