25 ապրիլի 2009 - 21:35 AMT
Լոս Անջելոսի քաղաքային խորհուրդը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Լոս Անջելոսի քաղաքային խորհրդի նախագահ Էրիկ Գարսետտին եւ քաղաքային խորհրդի անդամները հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: «Այսօր շատ կարեւոր է, որ մարդիկ միավորվեն ապագայում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման համատեղ պայքարում»,- իր ելույթում հայտարարել է Էրիկ Գարսետտին: Միջոցառմանը մասնակցում էին Կալիֆորնիա նահանգի Վեհաժողովի անդամ Պոլ Գրիգորյանը, հայ համայնքի այլ անվանի ներկայացուցիչներ: