Հունիսի 15-ին Տեղի հատվածում ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորված ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Այդ մասին հայտնել են ԱԱԾ-ից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
ԱԱԾ-ից հայտնում են, որ զինծառայողը վիրահատվել է Զինվորական կենտրոնական հոսպիտալում, վիրահատությունը հարթ է անցել, պլանավորված բոլոր միջոցառումներն իրականացվել են։
Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է: Հունիսի 15-ին՝ ժամը 13:35-ին, Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող Արթուր Արմենի Ազրոյանը (2002թ.):