22 հունիսի 2002 - 21:08 AMT
ԵՍ ՄԻՇՏ ԴԵՄ ԵՄ ԵՂԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԼՂՀ ՂԵԿԱՎԱՐԸ
«Ես միշտ դեմ եմ եղել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը Հայաստանի հաշվին»,- հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը` տեղական հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Ինչ վերաբերում է տարածքների փոխանակմանը, նշել է ԼՂՀ ղեկավարը, այդ մասին խոսել հնարավոր կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղն ունենար «համապատասխան ռեզերվներ»: Բացի այդ, ընդգծել է Ղուկասյանը, ամբողջ Շահումյանի շրջանը, Մարդակերտի շրջանի մի մասը, ինչպես նաեւ Գետաշենը տարիներ շարունակ գրավված են եղել Ադրբեջանի կողմից: Նման օրինակներ կարելի է շատ գտնել, եթե մի քիչ խորանալ պատմության մեջ, ընդգծել է նա: Ըստ ԼՂՀ նախագահի, պաշտոնական Բաքվի քաղաքականությունը սխալ է, քանի որ այնտեղ հաշվի չի առնվում այն փաստը, որ Ղարաբաղի ժողովուրդն ունի սկզբունքներ, որոնցից նա երբեւէ չի հրաժարվի, քանզի դրանք սուրբ են յուրաքանչյուր ղարաբաղցու համար: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: