19 հունիսի 2023 - 10:22 AMT
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Սոթքի և Երասխի ուղղությամբ, խախտել հրադադարն Արցախում

Հունիսի 19-ին` ժամը 00:45-02:20-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Սոթք) և հարավարևմտյան (Երասխ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմում տուժածներ չկան, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Հունիսի 18-ի ժամը 09:30-ից հունիսի 19-ի ժամը 01։08-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։

Հայկական կողմը կորուստներ չունի, հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Հունիսի 19-ի ժամը 09։15-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։