19 հունիսի 2023 - 12:29 AMT
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այդ մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարաությունը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Փարիզը մտադիր է ռազմական կցորդ նշանակել Հայաստանում իր դեսպանատանը։ Ապրիլի վերջին ՀՀ կատարած այցի ընթացքում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան իր տված հարցազրույցում նշել էր, թե ինչ վերաբերում է պաշտպանությանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում պաշտպանական առաքելության հիմնումը պետք է հնարավորություն տա խորացնել մեր երկկողմ համագործակցությունն այս առանցքային ոլորտում։