Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է 1-ին տեղը։ Հայաստանի
պատմության մեջ առաջին անգամ ըմբշամարտի ընտրանին հաղթել է թիմային պայքարում: Այս հաջողությանը հայաստանյան ոչ մի տարիքային հավաքական չէր հասել (ազատ ոճ և հունահռոմեական ոճ), հայտնում է Ըմբշամարտի ֆեդերացիան։
Ազատ ոճայինները ԵԱ էին մեկնել 10 ըմբիշով: Նրանցից 9-ը պայքարել է մեդալի համար: Հայ ըմբիշները նվաճել են 1 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե մեդալ։