19 հունիսի 2023 - 16:37 AMT
Խանդանյան. Առանց մուտքի արտոնագրի Վրաստան այցելելու հնարավորությունն ուժի մեջ կմտնի հուլիսին

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրերի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի ընդունման նախագիծը։ Ըստ օրենքի, ՀՀ քաղաքացիները կկարողանան նույնականացման քարտերով ճամփորդել Վրաստան։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ասել է, որ որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսին, գրում է Panorama.am-ը։

«Այն վավերացնելուց հետո և նախագահի կողմից ստորագրելուց հետո հաջորդ ամսվա սկզբից արդեն ուժի մեջ կմտնի»,- ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Կոստանյանը հաստակեցրել է, որ համաձայնագիրը ուժի մեջ չի մտնել՝ կտեղեկացնեն քաղաքացիներին, երբ ամբողջությամբ ուժի մեջ կմտնի, կներկայացնեն, թե ինչպես կարող են կազմակերպել իրենց այցելությունները Վրաստան։

«Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հաձնաժողովն ընդունել է միաձայն։

Վրաստանի խորհրդարանն արդեն վավերացրել է նախագիծը։

2020 թվականի մարտի 3-ին Հայաստանի և Վրաստանի վարչապետների կողմից ստորագրվել է «ՀՀ կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին» մտադրությունների հուշագիրը: Կողմերը հայտնել են իրենց մտադրությունը համաձայնագիր կնքելու վերաբերյալ, որով երկու պետությունների քաղաքացիները ձեռք կբերեն միմյանց պետությունների տարածքներ նույնականացման քարտերով այցելելու իրավունք: