27 ապրիլի 2009 - 13:25 AMT
Հայաստանի կանանց հավաքականը Fed Cup եվրաաֆրիկյան գոտու երրորդ խմբի հաղթողն է
Թենիսի Հայաստանի կանաց հավաքականը Ֆեդերացիայի գավաթի երրորդ խմբի վերջին` 5-րդ փուլում, հաղթելով Իսլանդիայի հավաքականին, առաջին տեղն է զբաղեցրել Բ ենթախմբում եւ նվաճել է 2010 թվականին Fed Cup եվրաաֆրիկյան գոտու երկրորդ որակավորման խմբի խաղերին մասնակցելու իրավունք:

Իսլանդիայի դեմ խաղում Հայաստանի հավաքականում փոխարինում է տեղի ունեցել. Լյուդմիլա Նիկոյանի փոխարեն, ինչպես անհատական, այնպես էլ զուգախաղերում, կորտ է դուրս եկել Օֆելյա Պողոսյանը: Պողոսյանն անհատական մենամարտում հաղթանակ է տարել Սանդրա Կրիստյանսդոտիրի հանդեպ` 6:1, 6:0 հաշվով, իսկ Աննա Մովսիսյանն, իր հերթին, հաղթել է Էիրդիս Ռագնարսդոտիրին` 6:0, 6:0 հաշվով: Զուգախաղում հայկական տանդեմը նաեւ երկու սետում երկու անգամ հաղթանակ է տարել իսլանդացի թենիսիստուհիների հանդեպ` 6:0 հաշվով:

Այդպիսով, Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը 1997 թվականին եւ մինչեւ 2001 թվականը Fed Cup մրցաշարում անհաջող էր ելույթ ունենում: Որից հետո, վեց տարվա ընթացքում, ասյինքն` մինչեւ 2008 թվականը Հայաստանը չի մասնակցել այդ մրցաշարին: 2008 թվականին Fed Cup-ի երրորդ խմբի խաղերը կայացել են Երեւանում, որտեղ հայ թենիսիստուհիները երկրորդ տեղն էին զբաղեցրել եւ չէին կարողացել մասնակցել առավել բարձր կարգի մրցաշարի:

Հայ թենիսիստուհիների պատվիրակությունը Մալթայից կվերադառնա ապրիլի 28-ին: Fed Cup-ում Հայաստանը, թիմի ավագ Աննա Գասպարյանի ղեկավարությամբ, ներկայացրել են Լյուդմիլա Նիկոյանը, Աննա Մովսիսյանը, Օֆելիա Պողոսյանն ու Նաիրա Խաչատրյանը:

Fed Cup եվրաաֆրիկյան գոտու երկրորդ որակավորման խմբի Բ ենթախմբի 5-րդ փուլի հանդիպումների արդյունքներն են.

Հայաստան-Իսլանդիա-3:0
Եգիպտոս-Նորվեգիա-0:3
Մոլդովա-Լիխտենշտեյն-0:3

Ամփոփիչ դրությունը.

1. Հայաստան-5 հաղթանակ
2. Նորվեգիա- 4 հաղթանակ
3. Լիխտենշտեյն- 3 հաղթանակ
4. Մոլդովա- 1 հաղթանակ
5. Իսլանդիա- 0: