Ֆրանսիան ՀՀ-ում նոր դեսպան ունի։ Նա Ֆրանսիայի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական, Էրբիլում Ֆրանսիայի նախկին գլխավոր հյուպատոս Օլիվյե Դեկոտինյին է։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆը:
Նոր դեսպանը պաշտոնը կստանձնի հուլիսի 21-ից։
Դեկոտինյին այդ պաշտոնում կփոխարինի Անն Լույոյին, որը Հայաստանում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելությունը ղեկավարում է 2021-ի օգոստոսից։
Լույոն, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2024-ի օգոստոսին, վաղաժամ է հեռանբում պաշտոնից անձնական պատճառներով, գրում է «Հետքը»։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի կցորդ Տաիսիա Հովհաննիսյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Լույոն հետ է կանչվել, ասել է, որ «դեսպանը անձնական պատճառներից ելնելով է ժամանակից շուտ գնում»։