Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ ԵՄ-ն լուրջ է վերաբերվում ԿԽՄԿ–ի նախազգուշացումներին։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
Նա նաև նշել է, որ ԿԽՄԿ-ն պետք է ազատ գործի։
«ԿԽՄԿ-ն հսկայական աշխատանք է կատարում տեղերում շատ բարդ պայմաններում։ Կարևոր է, որ նրանք կարողանան ազատ գործել: Եվրամիությունը լրջորեն է վերաբերվում նրանց նախազգուշացումներին», -ասվում է գրառման մեջ։
ԿԽՄԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ չնայած անդադար ջանքերին, չի կարողանում օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղ ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ այլ ուղիներով՝ այդ թվում Աղդամով: ԿԽՄԿ հայտարարության մեջ նաև ասվում էր, որ Արցախի բնակչությունը բախվում է կենսական նշանակության դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաների պակասին և հիշեցրել, որ վերջին անգամ կազմակերպությանը թույլատրվել է բժշկական պարագաներ և առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ հասցնել Արցախ մի քանի շաբաթ առաջ։