28 ապրիլի 2009 - 00:34 AMT
Կալկաթայում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ապրիլի 24-ին Կալկաթայի Սուրբ Նազարեթ Հայկական եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի մոտ կատարվել է հոգեհանգստյան արարողություն: Աղոթքից հետո ներկաներին է դիմել հնդկահայոց հովիվ Օշական Գյուլգյուլյանը: Հնդկաստանում Հայաստանի դեսպանության անունից հուշարձանին ծաղկեպսակ է դրել Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը: Դեսպան Քոչարյանը ներկայացրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ցուցադրվել է ֆիլմ Մեծ Եղեռնի մասին, ելույթ են ունեցել Մարդասիրական ճեմարանի սաները:Միջոցառումներին ներկա են եղել եկեղեցական խորհրդի անդամներ, ռուսական կենտրոնի աշխատակիցներ, Կալկաթայի մտավորական շրջանակների ներկայացուցիչներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: